Լուրեր
 «    »

ՄԱՀԱԶԴ

2023-02-12

Ցավով հայտնում ենք, զբոսավարներից շատերի երկարամյա ընկեր, գործընկեր, ինչպես նաև Թուֆենկյան հյուրանոցի հավատարիմ աշխատակից Համլետ Իզմիրյանի աշխարհափոխ լինելու մասին։ Մեր վշտակցությունն ենք հայտնում հարազատներին, ընկերներին, գործընկերներին...
Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 12-ին, ժամը՝ 18։00-20։00, Դավթաշեն-Զովունի հատվածում գտնվող Ադանա սգո սրահում։

Մեկնություն ժառանգության

2023-02-06

2023թ. փետրվարի 6-10ը Հայաստանում կանցկացվի Interpret Europe-ի փորձագետ Մաքս Դուբրավկո Ֆիջացկոյի «Մեկնություն ժառանգության» դասընթացը։
Ուսանողները գործող զբոսավարներ են, ովքեր կյուրացնեն ժառանգության մեկնաբանման վերջին հմտությունները:
Դասընթացին մասնակիցում են զբոսավարներ Կանադայից, Շոտլանդիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Դանիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Ղազախստանից, Մոլդովայից և Հայաստանից:
/123_SITE/123_images/news.168-0.any.329688313_507900131414764_1799900641707699143_n.jpg/123_SITE/123_images/news.168-1.any.328841366_876242356919841_3107646181606655994_n.jpg/123_SITE/123_images/news.168-2.any.330193094_3383155765265323_4604451536344688614_n.jpg/123_SITE/123_images/news.168-3.any.329688630_547337037458746_2585124343321779149_n.jpg

Ս․ Սարգսի հիշատակության օր

2023-02-04

Հայ ազգի համար կարևոր ու սիրված օր՝ Ս․ Սարգսի հիշատակության օր

Զինվորների, երեխաների, ընտանիքների և սիրահարների պահապան բարեխոս, հիվանդների ամոքող սուրբը լինելով հանդերձ` Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի պատկերացումներում, այնուամենայնիվ, ավելին է, քան իր առօրյա և ամենօրյա արագահաս և ամենահաս օգնականն ու ապավենը՝ նա հայության պահապանն է, ով իր հրեղեն ձիով Սուրբ Սարգսի տոնին նախորդող ուրբաթ գիշերը սլանում է Հայկական լեռնաշխարհով:

Իսկ գերելոց այլասեռից
Որք ի կապանս են յերկաթի
Հան զնոսա ի չար կապից
Մեծ գերեհան Սուրբդ Սարգիս:

Թող բոլորիս աղոթքները արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսությամբ ի բարին կատարվեն։

ՏՀՖ - WFTGA - ՀԶԳ

2023-02-04

Տուրիզմի հայկական ֆեդերացիան հյուրընկալեց Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (#WFTGA) ներկայացուցիչներին և WFTGA-ի ու Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ Հայ զբոսավարների գիլդիայի (#AGG) ներկայացուցիչներին։
/123_SITE/123_images/news.166-0.any.329624351_902882277508630_2490362734480893810_n.jpg/123_SITE/123_images/news.166-1.any.328746289_703353904804509_8724834487920363957_n.jpg/123_SITE/123_images/news.166-2.any.329852783_1187853698787607_64167165169618313_n.jpg

WFTGA -ն Երևանում

2023-02-03

Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) թրենինգ բաժնի նախագահ Վիոլա Լյուիսը և փոխնախագահ Նինա Բուհը Երևանում են։ Այցի նպատակն է աջակցել WFTGA անդամ Հայ Զբոսավարների Գիլդիային՝ Զբոսավարների միջազգային թրենինգ կետրոնը Երևանում նոր իրավիճակներին համահունչ զարգացնելու հարցում։

Մշակվում են համագործակցության նոր ուղիներ. Հայաստանը, որպես տարածաշրջանում միակ և աշխարհում երկրորդ զբոսավարների վերապատրաստման միջազգային թրենինգ կենտրոն ունեցող երկիր, ավելի մրցունակ դարձնելու գործում։
/123_SITE/123_images/news.163-0.any.329314563_3001562813481225_3114353783919410180_n.jpg/123_SITE/123_images/news.163-1.any.329073104_626073279325967_4839560036411036415_n.jpg