Մեր Գործունեությունը

Հայ Զբոսավարների Գիլդիան ըստ իր գործունեության երկու հիմնական ուղղությունների առաջարկում է հետևյալ էքսկուրսիոն և թրեյնինգային ծառայությունները:

էքսկուրսիոն ծառայություններն են.

• որակավորված զբոսավար-թարգմանիչների, ուղեկցորդների և տուրլիդերների տրամադրում
• Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տուրերի պլանավորման և կազմակերպման օգնություն և խորհրդատվություն
• Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում էքսկուրսիաների կազմակերպում և անցկացում
• Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում երթուղու կազմակերպում և ուղեկցում


Թրեյնինգային ծառայություններն են.

• համապատասխան նպատակային խմբի թրեյնինգային ծրագրի մշակում և անցկացում
• սկսնակ զբոսավարների, ուղեկցորդների և տուրլիդերների դասընթացների կազմակերպում
• որևէ ժամանակահատված որպես զբոսավար աշխատողների դասընթացների անցկացում
• գործող զբոսավարների, ուղեկցորդների և տուրլիդերների որակավորման բարձրացում ինչպես դասընթացների, այնպես էլ վիքենդ-սեմինարների ձևով
• զարգացած զբոսաշրջությամբ երկրներում պրակտիկայի անցկացում և կոլեգաների հետ փորձի փոխանակում