Լուրեր
Զբոսավարի միջազգային տոն 2025
2025-02-21
Այսօր Զբոսավարի մասնագիտական օրն ու տոնն է։
Շնորհավորում ենք բոլոր ժամանակների զբոսավարներին։ Թող միշտ լինենք ու մնանք դրական, կենարար էներգիայով լի, լավագույնը նկատող ու բացահայտող, ու աշխարհը սիրող։
Որպես հիշեցում և ապագայի տեսլական` Զբոսավարի միջազգային (ԶԱՀՖ֊ WFTGA) սահմանումը`
Զբոսավարը այն անձն է, ով ուղեկցում֊ ղեկավարում է այցելուներին վերջիններիս նախընտրած լեզվով և մեկնաբանում է տվյալ տարածքի մշակութային և բնական ժառանգությունը. ունի որակավորում տվյալ տարածքում գործելու համար` տրված և/կամ ճանաչված համապատասխան մարմնի կողմից։
Օգտակար օր ու տարի բոլորիդ, զբոսավարներ` անկախ ժամանակային և տարածական չափումներից։
Նկարում՝ ՀԶԳ այցը Սուրբ Վարդան զորավարի տապանատուն, Սյունիք, Անգեղակոթից արեւելք՝ Շաղատի ճամփեզր
Հղումը Զառա Կարապետյանի նվերն է զբոսավարի մասնագիտական տոնին։
https://www.facebook.com/100002673982525/videos/941549891429124/

2025 Զբոսավարի վերա-պատրաստան դասընթացներ
2025-01-16
Հայ Զբոսավարիների Գիլդիայի դպրոցը 2025թ. փետրվարի 1-ից մեկնարկում է զբոսավարների վերա/պատրաստման դասընթացները։
Սույն դասընթացները լավ հնարավորություն են զբոսավարի մասնագիտություն ստանալու համար։
Դասընթացները հաշվի են առնում ՀՀ Զբոսաշրջության մասին օրենքով նախատեսվող զբոսավարի որակավորման պահանջները։
Գրանցման վերջնաժամկետն է 2025թ. հունվարի 30-ը ներառյալ։
Մենք սպասում ենք բոլոր նրանց ովքեր սրտացավ են իրենց երկրի ներկային և ապագային ու դիտարկում են զբոսավարի աշխատանքը որպես մասնագիտություն։
Դասընթացը ներառում է պահանջվող ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների և հմտությունների ամբողջական փաթեթ։ Առավել մանրամասն տեղեկության համար անցիր Գիլդիա-Ծառայություններ բաժին@http://armenian-guides.am/index.php?go=services&lang=am&mid=86։

Գիլդիան 20 տարեկան է
2025-01-11
Այսօր լրանում է հայ Զբոսավարների Գիլդիա հասարակական կազմակերպության հիմնադրման 20 տարին։ Որպես գործող միություն-համքարություն-գիլդիա ստեղծվել է զբոսավարի մասնագիտությունը զարգացնելու, մշտական կրթությամբ  սերնդափոխություն ապահովելու և գիդի մասնագիտական շահերը պաշտպանելու նպատակով։ 2005թ-ից մինչ օրս հարազատ է մնացել իր գաղափարին ու չնայած տարատեսակ դժվարություններին շարունակում է ուղին։ Գիլդիան ինչպես ցանկացած միություն-ընտանիք ապրում է իր բոլոր սերունդների նվիրյալների շնորհիվ։ Որպես հասարակական միավոր հենց նրանցով է Գիլդիան դառնում գործոն՝ օգտագործելով տուրիզմի բնագավառում իր ստեղծած ազգային և միջազգային կապերը կրթում մրցունակ զբոսավարներ, և ծառայում հայրենիքի ու շատ թանկ ձեռք բերված պետականության բարօրությանը։ Շնորհավորում ենք բոլոր բոլորին, ովքեր Գիլդիայի նվիրյալ աշխատանքի շնորհիվ նոր հայացքով են սկսել նայել մեր գործին ու մեր անզուգական հայրենիքին։ Ամենայն բարիք բոլորիս։
Բանական Ոգու խրատները
2025-01-09
Իմաստունն հարցրեց Բանական Ոգուն. «Ի՞նչն է ավելի լավ – խելքը, վարպետւթյունը, թե՞ բարիությունը:» Բանական Ոգին պատասխանեց. «Խելքը, որի մեջ չկա բարիություն, չարժե խելք համարել: Իսկ վարպետությունը, որի մեջ չկա խելք, չարժէ վարպետություն համարել։»
Նյութը տրամադրեց Նաիրա Սուքիասյանը
© Երվանդ Քոչար, Մելինեի Դիմանկարը, 1930 թ., Կտավ, յուղ.
Մասնավոր հավաքածու