Լուրեր
 «    »

Սեմինար Ծաղկաձորում

2014-07-24

2014թ. հուլիսի 24-25ը Ծաղկաձոր քաղաքում կայացավ Բազմաշահառու սեմինար՝ նվիրված Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Սեմինարի հիմնական առանցքը եղել է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄԸ: Տուրիզմի և սպասարկման ոլորտից ներկա գտնվող կազմակերպությունների շարքում իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հայ Զբոսավարների Գիլդիան:
(մանրամասները տես՝ միայն ՀԶԳ անդամների համար բաժնում)

էքսկուրսիա դեպի Էջմիածին

2010-02-21

2010թ. փետրվարի 21-ին, Զբոսավարների միջազգային տոնի առթիվ ՀԶԳ-ն և «Կենաց տուն» ՀԿ-ը համատեղ կազմակերպեցին էքսկուրսիա դեպի Էջմիածին` Գյումրիի անապահով ընտանիքների երեխաների համար:

Դասընթաց-վարժանք

2010-02-15

2010թ. փետրվարի 15-ից մեկնարկեց ապագա զբոսավարների համար ՀԶԳ-ի կողմից կազմակերպված WFTGA-ի ստանդարտներին համապատասխան չորսամսյա դասընթաց-վարժանքը:

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

2009-09-28

2009թ. սեպտեմբերի 28-ին Էկոնոմիկաի նախարարության կողմից ՀԶԳ-ն պարգևատրվել է Ոսկե Շքանաշանով:

Դասընթաց-վարժանք

2009-04-04

2009թ. ապրիլ ամսին ՀԶԳ-ն կազմակերպեց վերապատրաստման դասընթաց-վարժանք արդեն աշխատող կոլեգաների մասնագիտական հմտությունները բարելավելու նպատակով: