Լուրեր
Մոսկվայի զբոսավարները Հայաստանում - օր 5-րդ
2019-03-05
Հայաստան կատարած ուղևորության վերջին օրը այցելեցինք Երևանի ուրույն անկյուններից մեկը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Մեր հյուրերը հիացած էին կինոյի մեծ վարպետի արվեստով՝ հրաշալի կոլաժներով, յուրատիպ տիկնիկներով, գլխարկներով, թանգարանի ողջ հավաքածուով։ Այնուհետև մեկնեցինք Արագածոտնի մարզ, որտեղ Քասախի գեղատեսիլ կիրճի եզրին այցելեցինք հայկական միջնադարյան վանքեր՝ Սաղմոսավանքն ու Հովհաննավանքը։ Եկեղեցուն կից, գյուղական հյուրընկալության արժանացանք տիկին Սուսաննայի տանը։ Անուշաբույր սուրճը, խոտաբույսերով թեյը, բազմատեսակ չրերը և տնական ավանդական գաթան հիացրեցին մեր հյուրերին։ Նրանց խոսքերով, այս օրն հատկապես հիշարժան դարձավ հանպատրաստից և շատ ջերմ ընդունելությամբ։ Օրվա ծրագիրն ամփոփվեց «ԱրմԱս» գինու գործարանում, որտեղ մեր հյուրերը վայելեցին հայկական գինին, լսեցին նրա պատմությունը, ծանոթացան մշակման և պատրաստման ողջ գործընթացին։
Աշխարհի այս փոքրիկ հատվածի մասին գիտելիքներով հարստացած, Մոսկվայի մեր գործընկերնրեը տուն վերադարձան, մի գեղեցիկ օր, նորից Հայաստան գալու մեծ ցանկությամբ։
Աշխարհի այս փոքրիկ հատվածի մասին գիտելիքներով հարստացած, Մոսկվայի մեր գործընկերնրեը տուն վերադարձան, մի գեղեցիկ օր, նորից Հայաստան գալու մեծ ցանկությամբ։
Մոսկվայի զբոսավարները Հայաստանում - օր 3-րդ
2019-03-03
Вот настал и 3-ий день пребывания наших гостей в Армении.
Я Мария Андриасян и мне как гиду получившему профессиональные знания в школе Гильдии, выпала возможность поработать с нашими коллегами из Москвы.
Во время нашей экскурсии мы посетили монастыри Кечарис, Севанаванк, насладились потрясающим видом озера Севан и в заключении нашей поездки посетили монастырь Агарцин, который считается одним из красивых достопримечательностей Армении.
Еще один потрясающий день проведенный вместе.

Մոսկվայի զբոսավարները Երևանում - օր 1-ին
2019-03-01
Մոսկվայից ժամանած մեր գործընկերները գարնան առաջին օրը անցկացրեցին Երևանում և ծանոթացան քաղաքի տեսարժան վայրերին, ինչպիսիք են Մատենադարանը, Կասկադը, Գաֆեսճեան արվեստի կենտրոնը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Օրն ավարտվեց հայկական ավանդական համեղ ուտեստներով լեցուն սեղանի շուրջ։ Հայաստանի մայրաքաղաքը մեր հյուրերին շատ դուր եկավ։
Մոսկվա-Երևան 2019
2019-02-28
Անցյալ տարի ապրիլին Մոսկվայի մեր գործընկերները Գիլդիային հրավիրեցին «Մոսկվայի զբոսավարի տոնին»։ Հայ Զբոսավարների Գիլդիան ուրախությամբ ընդունեց հրավերը: Մոսկվայում մեր գործընկերների հետ հանդիպման ժամանակ տեղեկացանք, որ նրանցից շատերը ցանկանում են Հայաստան գալ: Այդ օրը եկավ։ Մարտի 1-5-ը Գիլդիայի հրավերով Մոսկվայի զբոսավարները կայցելեն Հայաստան: Շարունակելի: