Новости
 «    »

2025

2025-01-01

Дорогие экскурсоводы, коллеги, друзья, поздравляем всех вас с Новым годом и наступающим Рождеством. Каждый новый год приносит новое дыхание, новую надежду, новые задачи. Желаем вам крепкого здоровья, сил и воли для наилучшего выполнения этих задач и целей и сохранения объединяющих нас всех ценностей.

Բանական Ոգու խրատները

2024-11-06

… Իմաստունն հարցրեց Բանական Ոգուն. «Ո՞ր իշխանը, վերադասը, ընկերը, բարեկամը, կինը և երկիրն է ավելի վատ։»
Բանական Ոգին պատասխանեց. «Այն իշխանն է ավելի վատ, որը չի կարողանում պահել երկիրը անվտանգ, իսկ ժողովուրդը՝ գոհ: Այն վերադասն է ավելի վատ, որը տգետ է, շնորհակալ չէ աշխատողներից, հետևորդների ընկերն ու պաշպտանը չէ: Այն ընկերն է ավելի վատ, որին չես կարող վստահել: Այն բարեկամն է ավելի վատ, որն օգնության չի հասնում կարիքի պահին: Այն կինն է ավելի վատ, որի հետ չէս կարող ապրել խաղաղ: Այն որդին է ավելի վատ, որը /հոր/ անվան շարունակողը չէ: Այն երկիրն է ավելի վատ, որում չես կարող ապրել կայուն, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով:»

Նյութը տրամադրեց Նաիրա Սուքիասյանը
© Մարտիրոս Սարյան, Լոտոս, 1911թ. գտնվում է Իվանովսկու շրջանային գերղարվեստի թանգարանում, Ռուսաստան

ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ 2806

2024-10-13

Էրէբունի-էրեվունի-Էրիվան-Երևա՜ն 2806-րդ ծննդյան օրըդ շնորհավոր։
Մեր սրտի քաղաք, սիրո, տառապանքի, պայքարի, հաղթանակի, կյանքի, ինքնության քաղաք։ Աշխարհիս երեսին մնացած հնագույն քաղաքների շարքում տեղ ունեցող Երևան։ Բաբելոնից երիտասարդ ու Հռոմից հին քաղաք։ Սիրեք Երևանը։ Թող այդ սերը արտահայտվի գործով, Երևանը ճանաչելով, նրան տեր կանգնելով, խնամելով, մաքուր ու կանաչ պահելով։

Սեպտեմբերի 27

2024-09-27

.

Հայաստանի Հարապետության Անկախության Օր 21.09.2024

2024-09-21

Հայաստանի Հանրապետության անկախության 33րդ տարեդարձն է։ Աշխարհիս հայտնի հնագույն ազգերից մեկի, հայ ժողովրդի թերևս երիտասարդ պետականության տարեդարձը։ Ինչպես մարդը, այնպես էլ ազգերը ծնվում են ազատ լինելու լիիրավ ու բացարձակ կամքով։ Ազատությունը բնածին վիճակ է։ Հետաքրքիր տարիք է. 33։ Հայոց ազգը իր ազատության համար մշտական պայքարի մեջ է, գուցե նրանից է, որ նվաճողական դիրքորոշում չի ցուցաբերում։ Դա էլ է բնածին հատկություն։ Ամեն ինչ եղել է, փորձություն, հիասթափություն, հուսախափություն, դավաճանություն ու միևնույն ժամանակ հերոսական անձնուրաց պայքար, սեր ու նվիրում։ Շատ են բացերը, թերացումները, մեծ է կորուստն ու դրա պատճառած ցավը։ Ժամանակն է դասեր քաղել և հարություն առնել մեռելներից։ Հայը կենսունակ երևույթ է, ուրեմն իր պետականությունը նույնպես պիտի ապրի։ Մեծ կամք, համբերություն և նվիրում ենք մաղթում բոլորիս, ողջ հայությանը, անկախ աշխարհագրական դիրքից և կրկնում Եղիշե Չարենցի խոսքը. ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է։