Artsakh
     »

1

/123_SITE/123_logos/artsakh.5-0.any.A01.jpg
Արցախի Հանրապետության շրջաակումը սկցվեց 2022թ. դեկտեմբերի 12-ին, Շուշի, Քարին տակ խաչմերուկի հատվածում, որպես բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների կողմից, ճանապարհը փակելով։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը այդ պահին գտնվում էր ՌԴ զինված ուժերի խաղաղապահների պատասխանատվության գոտում։

Լուսանկարում Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին է կառուցված 1858-1887թթ.։ Այն ռմբակոծվեց Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այժմ Ադրբեջանի կոմից աղճատված, նենգափոխված է։ Ջնջնված է հայերեն արձանագրություններից։ Այս դեպքում գործ ունենք մշակութային կոտորածի հետ։
/123_SITE/123_images/artsakh.5-0.any.A0,01,1.jpg

2

/123_SITE/123_logos/artsakh.1-0.any.A0,2.jpg
Արդեն երկրորդն օրն է ինչ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախը: Արցախի Հանրապետության 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, 270 երեխա չի կարողանում միանալ ընտանիքներին։ Ճանապարհին մնացածները չեն կարողանում բջջային կապով միանալ հարազատներին։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հիվանդանոցում կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 հոգի, ովքեր չեն կարող տեղափոխվել Երևան անհրաժեշտ բժշկական միջամտությունը ստանալու համար։ Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ. դադարեցված է սննդամթերքի, դեղորայքի, որևէ տեսակի էնարգակիրների, հատկապես բանզինի դիզվառելիքի մատակարարումը դեպի Արցախ։ Ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, ՄԵծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ։

Լուսանկարում Շուշիի Սբ Հովհաննես Մկրտիչ ավելի հայտնի «Կանաչ Ժամ» անունով եկեղեցին է կառուցված 1818 թ-ին։ Այժմ հիմնահատակ քանդված է ադրբեջանցիների կողմից։ Վերանորոգման անվան տակ այն վերածվում է աղվանական եկեղեցու։
/123_SITE/123_images/artsakh.1-0.any.in_action.12-7.any.02.02.2020.1.jpg/123_SITE/123_images/artsakh.1-0.any.Կանաչ-ժամ-2.png/123_SITE/123_images/artsakh.1-1.any.A02.01.jpg

3

/123_SITE/123_logos/artsakh.6-0.any.A003.jpg
Արցախի շրջափակման 3րդ օրն է։

Լուսանկարում Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանն է։ Այն հիմնադրվել է 2014 թ, խորհրդային հայտնի երկրաբան, երկրաբանա-միներալոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, ով այդ նպատակով Արցախին է նվիրել հանքաքարերի, լեռնային ապարների և օրգանական բրածո մնացորդների իր անձնական հավաքածուն։ Այն կազմում է 403 նմուշ՝ աշխարհի 40 երկրներից և Ռուսաստանի Դաշնության 20 շրջաններից, ինչպես նաև Արցախի տարբեր շրջաններից հավաքագրված հանքաքարեր և օգտակար հանածոներ։ Թանգարանը տեղակայված էր Շուշի քաղաքի 19-րդ դարի կառույցներից մեկում՝ Մեսրոպ Մաշտոց 32 հասցեում՝ նախկինում «Կանաչ դեղատուն» կոչվող շենքում։ Այն համարվում էր Կովկասի ամենամեծ երկրաբանության թանգարաններից մեկը։

44 օրյա պատերազմի ընթացքում թանգարանային հիմնական ֆոնդը տեղափոխվել է ռմբապաստարան, բայց այնտեղից չի տարհանվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
/123_SITE/123_images/artsakh.6-0.any.A03.jpg/123_SITE/123_images/artsakh.6-1.any.A030.jpg

4

/123_SITE/123_logos/artsakh.7-0.any.Hauge intern. corp of J.png
Արցախի շրջափակման 4րդ օրն է։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

5

/123_SITE/123_logos/artsakh.8-0.any.A005.jpg
Արցախի շրջափակման 5րդ օրն է։


Լուսանկարում Գորգի թանգարանն է։ Շուշի քաղաքում էր գտնվում Հայկական գորգի միակ թանգարանը որը հիմանդրվել է 2011թ-ին սեպտեմբերի 2-ին, տնտեսագետ-իրավաբան Վարդան Ասծադրյանի գորգերի հավաքածուի հիման վրա։ Հենց նրա հավաքչական գործունեության շնորհիվ է, որ Արցախի այցեքարտը հանդիսացող ձեռագործ գորգերը փրկվել են ադրբեջանական յուրացումից ու պահպանվելով ներկայացել են աշխարհին որպես արցախյան մշակույթ։ 2013թ-ին թանգարան եկած գերմանացի արվեստաբան Ֆոլկմար Գանցհոռնը ով «Քրիստոնեական արևելյան գորգ» աշխատության հեղինակն է, ասել է.«Այս թանգարանն աշխարհում միակն է, որտեղ գորգերի բոլոր նմուշների ծագումնաբանությունը հստակ է։ Այլ երկրների թանգարաններում ավելի հին ու արժեքավոր գորգեր կան, բայց դրանց ծագումնաբանությունը հստակ չէ, քանի որ դրանք սկզբնաղբյուրից չեն ձեռք բերվել։»

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին՝ Շուշին հանձնելուց օրեր առաջ, թանգարանում գտնվող ցուցանմուշների մի մասը հաջողվեց տարհանել և փրկել։ Հիմա գորգերը ցուցադրվում են Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։